Ներքին 1 տարի առաջ - 10:48 28-08-2025

Արմավիրի մարզում 654 ուսուցիչ ատեստավորվել է, 42-ն ունի տարակարգ․ ԿԳՄՍՆ

Արագածոտնի մարզում դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ կայացել է օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուներ:

Խորհրդակցության մեկնարկից առաջ կայացել է «Կրթական էքսպո», որի ընթացքում դպրոցականները ներկայացրել են նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույնը ճանաչված իրենց նախագծային աշխատանքները: Հաջորդիվ ԿԳՄՍՆ-ի կողմից շնորհակալագրեր են հանձնվել անցած ուստարում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած մանկավարժներին։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության ընթացքում մանրամասն արձանագրել է անցած ուսումնական տարում ընդհանուր կրթական ձեռքբերումների համատեքստում Արագածոտնի մարզի հաջողությունները՝ ուսուցիչների կամավոր ատեստավորումից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների ցուցանիշներ, այնուհետև անդրադարձել է նոր ուսումնական տարվա անելիքներին, կատարված փոփոխություններին:

Տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ խորհրդակցությանը հաջորդել են ևս երկու առանձին խորհրդակցություններ՝ մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներն ամփոփվել են հարցուպատասխանով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել