Ներքին 1 տարի առաջ - 22:36 27-08-2025

Հայ մաքսավորները ստուգելո՞ւ են ադրբեջանական բեռները. Միրզոյանը հարցին ուղիղ չպատասխանեց

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը:

Ադրբեջանական բեռները հայ մաքսավորները ստուգելո՞ւ են, թե՞ ոչ` Պետրոս Ղազարյանը խնդրեց ուղիղ պատասխանել հարցին:

«Կլինի սահմանային անցակետ` համապատասխան մաքսային ծառայություններով»,- ՀՀ ԱԳ նախարարը սա համարեց ուղիղ պատասխան։

«Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, Ադրբեջանն էլ՝ մեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ: Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից՝ Ադրբեջանի դրոշը, կառուցվի սահմանային անցակետ, պետք է լինեն սահամանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն, ինչ գրված է»,- հայտարարեց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ