Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 27-08-2025

Նիկոլն ա ստում․ ադրբեջանցին ինչ ասում ա, ուրեմն էդ ծախվածի հետ պայմանավորվել ա․ հարցում

Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգտոնյան հանդիպման արդյունքները։

Ասադովի գնահատմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը «ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանը միջանցք է տրամադրել, իսկ ՔՊ-ականները հերքում։ Ձեր կարծիքով՝ նրանցից ո՞վ է ստում»։

«Քո Նիկոլն ա ստում, ուրիշ ոչ մեկ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ստում է Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը, Եվրոպա էթացող համբալները, որ գնացել էին 102-րդ ռազմաբազայի դեմը քա*ավարի պլակատները բռնել էին։ էնքան են անելու, ռուսը նենց անի, որ գլուխները քորեն։ Իսկ ինչ ադրբեջանցին ասում ա, ուրեմն ծախված Նիկոլի հետ պայմանավորվել ա»,- նշեց նա։

«Ես ընդհանրապես չեմ հավատում մեր իշխանություններին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ