Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 27-08-2025

Էս հանրապետությունում մենակ Նիկոլին ա պետք պատժել․ հարցում

Քաղաքացին ահազանգում է՝ տրանսպորտում իրեն առանց հիմքի տուգանել են: Մի քանի շաբաթ առաջ գործի անցած հսկիչներն արդեն հասցրել են խնդիրներ առաջացնել։

Քաղաքացին, ձեռքի տակ ապացույց ունենալով, պնդում է՝ թեև իր բանկային քարտով վճարել է ուղևորության համար, սակայն հսկիչներն իրեն չվճարելու համար տուգանել են՝ վարչական պատասխանատվության ենթարկել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հսկիչները տրանսպորտում ուղեվարձը վճարած քաղաքացիներին էլ են տուգանել։ Ձեր կարծիքով՝ Տիգրան Ավինյանը կպատժի՞ նրանց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ հսկիչները պետք է պատժվեն, որոշներն էլ ասացին, որ Տիգրան Ավինյանը նրանց չի պատժի։

«Չէ, էս հանրապետությունում ոչ մեկի պետք չէ պատժել, մենակ Նիկոլին պատժեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանում օրենքը չի գործում։ «Երկրում օրենք չի աշխատում ոչ մի բնագավառում։ Ամենաթողությունը բերում ա դրան, որ պետական պաշտոնյան պատասխանատություն չի կրում իր կատարած սխալի համար»,- նշեց նա։

«Հենց սկզբից էլ Ավինյանին պիտի պատժեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ

Ձեզ գուցե հետաքրքրի