Ներքին 1 տարի առաջ - 13:48 27-08-2025

Երեք տարում տպագրել ենք ավելի քան 220 անուն դասագիրք. ԿԳՄՍ նախարար

«Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք: Պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով մեր դասագրքերի շուրջ 45 տոկոսն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք երկու տարբեր գիրք, և ուսուցիչներն ունեցել են հնարավորություն՝ ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը: Սա նշանակում է, որ, իսկապես, հսկայական աշխատանք է արված, որը հնարավորություն է տվել մեր ուսուցչներին՝ ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ»,- Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս ուսումնական տարին մենք անվանել ենք անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Սա նշանակում է, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին մեր սովորողների առողջ ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններց զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ըդնհանրապես ցանակացած բռնությունից զերծ միջավայրի հաստատումը մեր ուսումնական հաստատություններում: Տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ ենք պլանավորել այս ուղղությամբ»,- ասել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքներն այս բոլոր կարևոր ուղղություններով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը