Ներքին 1 տարի առաջ - 10:55 27-08-2025

Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։

Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 20:00-ին Գյումրու Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմել է փախուստի: Հետապնդումը կարճ է տևել: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ է գցել բակերից մեկում, ապա բռնվել ու ձերբակալվել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնեց, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։
24-ամյա օտարերկրացին կալանավորվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը