Ներքին 1 տարի առաջ - 19:35 26-08-2025

ՌՀՄԱԿ-ը երկօրյա մարզումներ է անցկացրել Սևանում, կիրառվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Սևանա լճում երկօրյա գործնական պարապմունքներ է անցկացրել։

Այս մասին հաղորդում է ՌՀՄԱԿ–ի մամուլի ծառայությունը:

Պարապմունքների ընթացքում ՌՀՄԱԿ-ի օպերատիվ թիմը մշակել է բազային ճամբարի և կենցաղի կազմակերպման, ինչպես նաև շարժական կառավարման կետի (ՇԿԿ) տեղակայման խնդիրները:

«Այս մարզումների նպատակն էր պահպանել կենտրոնի աշխատակիցների օպերատիվ պատրաստվածության բարձր մակարդակը արտակարգ իրավիճակներին արձագանքելու հարցում, բացահայտել հնարավոր խնդիրները, ինչպես նաև կատարելագործել սարքավորումների հետ աշխատելու հմտությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, շարժական կառավարման կետի կազմակերպման ժամանակ փորձարկվել են կապի բոլոր տեսակները` ներառյալ գերկարճ ալիքների վերահաղորդիչի օգտագործումը, կարգավորվել է լճի ջրային տարածքում մասնագետների աշխատանքի տեսանկարահանումը, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվել նավիգացիոն համակարգերի հետ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ