Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 26-08-2025

Երկուշաբթի այցելել են Ծիծեռնակաբերդ, աշխատող չի եղել․ վերանորոգումը դիտավորյալ են ուշացնում․ հարցում

Շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր է չավարտվեն մինչև ապրիլի 24-ը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ցեղասպանության հուշահամալիրի աշխատանքները հնարավոր է մինչև ապրիլի 24-ը չավարտվեն։ Այստեղ դիտավորություն տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այս ամենում դիտավորություն է տեսնում, որոշներն էլ ասացին, որ գուցե աշխատանքներն են շատ։

«Այո, ղեկավարությունը եկեղեցուն ոնց ա վերաբերում, նույն էլ դա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է համբերատար լինել ու սպասել։ «Դե մի քիչ համբերատար լինենք, ընդհանուր առմամբ կարելի է դիտավորություն տեսնել։ Այդ տպավորությունը ստեղծվում է նաև, որ երկուշաբթի օրով այցելել են աշխատող չի եղել, բայց համբերենք ու կտեսնենք»,- նշեց նա։

«Չէ, չեմ տեսնում, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ