Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 26-08-2025

Նիկոլը պատերազմ կերտող ղեկավար է, չի կարող իրական խաղաղություն ապահովել․ հարցում

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեցին խաղաղության համաձայնագիր ստորագրելու գործընթացը։ 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղղաության պայմանագիրը։ Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: 2022 թվականի մարտից մեկնարկած հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի գաղնազերծմամբ հաստատվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը, առաջնորդվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է իրական խաղաղություն ապահովել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել, որոշներն էլ ասացին, որ նա արդեն այդ ճանապրհին է։ «Շատ կասկածում եմ, դե տեսնք ինչ կատարվեց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև կապ կա։ «Բոլորովին, դա բացառված է, ինքը պատերազմ կերտող ղեկավար է։ Ճիշտ է ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանից և վերջակետը դնում է այս վարչապետը, նրանց միջև ներքին կապ կա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անհնար է վստահել Նիկոլ Փաշինյանին։ «Իմ կարծիքով ոչ։ Ես չեմ վստահում, չեմ հավատում իրենք, էնքան բան ենք տեսել»,- ասաց նա։

«Հնարավոր է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ

Ձեզ գուցե հետաքրքրի