Ներքին 1 տարի առաջ - 16:12 26-08-2025

Վերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները Արարատի մարզի Վերին Արտաշատում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Արձանագրվել են որոշ խախտումներ՝ սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառի անցանկալի բորբոսի առաջացումը, խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, որոնք հնարավոր կլիներ հեշտորեն մաքրել և ախտահանել, լվացարանի, սեղանի մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի մասնագետները, հաշվի առնելով վերը նշված խախտումները, կասեցրել են հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ