Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 26-08-2025

Փաշինյանի հեծանիվը փչացել ա, ակը ծակվել ա երևի, որ էլ չի քշում. հարցում՝ Ալավերդում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցերում պարբերաբար կիսվում էր կադրերով, թե ինչպես է հեծանիվ վարում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Կեցցե՛ հեծանիվը»,– տեսանյութին կից գրում էր Փաշինյանը։ Սակայն, տևական ժամանակ է, վարչապետը հեծանիվ չի վարում:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այլևս հեծանիվ չի քշում»։

«Երևի հոգնել է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ էր քշում ռեկլամի և հետևորդներ հավաքելու համար։ «Նիկոլ Փաշինյանը թող ալավերդցիներին հեծանիվ բաժանի, սաղս էլ կքշենք»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ազատ մարդ է, և հեծանիվ քշում է առողջությունը պահպանելու համար։

«Ճանապարհ, կամ փողոց կա՞, որ քշի»,- պատասխանեց մեկ ուրիշը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ