Ներքին 1 տարի առաջ - 11:51 26-08-2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են էկումենիկ շաբաթին

Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ․ Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։ Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։

Էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ