Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:45 25-08-2025

Նոյեմբերյանում աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասի գնալու․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

Նոյեմբերյանում աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասի գնալու

Նախկինում հայտնել եմ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի եռահարկ շենքը քանդում են, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սեպտեմբերի 1-ից Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները որտե՞ղ են դասեր անցկացնելու, ո՞ր կազմակերպությունը այդ նպատակով ինչքա՞ն տարածք է հատկացրել այդ դպրոցին։

Մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական գործընթացը սեպտեմբերից կիրականանա Նոյեմբերյանի վարժարանի 2-րդ մասնաշենքում»։

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցն ունի 588 աշակերտ, Նոյեմբերյանի վարժարանը՝ 151 աշակերտ, ԿԳՄՍ նախարարության կողմից տրված արտոնագրում նշված է, որ վարժարանը 420 աշակերտի ուսուցման համար պայմաններ ունի։ Վարժարանի ավագ դասարանները դասերի ժամանակ խմբերի են բաժանվում, կատարվում է խմբային ուսուցում։ Բացի այդ, որոշ առարկաների ուսուցման ժամանակ 20 աշակերտից ավել ունեցող դասարանները, համաձայն ԿԳՄՍ նախարարության հրահանգի, պետք կիսվեն։ Այս ամենը նշանակում է, որ սեպտեմբերից 1-ից Նոյեմբերյանի վարժարանի շենքում վարժարանի 151 և թիվ 2 հիմնական դպրոցի 588 աշակերտները մեկ հերթով դասեր չեն կարող անցկացնել։ Բնականաբար, 2-րդ հերթով դասեր կանցկացնեն «հյուրերը»՝ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները։ Դա կարող է աշակերտների մեծ հոսք առաջացնել թիվ 2 հիմնական դպրոցից դեպի Նոյեմբերյանի վարժարան։

Տվյալներ կան, որ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի շինարարությունը տևելու է 2 տարի, այսինքն՝ այդ դպրոցի աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասեր անելու։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ