Ներքին 1 տարի առաջ - 09:57 23-08-2025

Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ․

«1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Թեև կային քաղաքական տարաձայնություններ, Անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ ու միասնականությամբ։ Այն ամրագրեց հայոց անկախ պետականությունը վերակերտելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և արժանի տեղ գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Անկախության ճանապարհը հեշտ չէր․ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Ի պատասխան Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Այսօր՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի օրը, խոնարհվում ենք անկախության համար զոհվածների հիշատակի առջև և վերահաստատում մեր անմնացորդ նվիրումը՝ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ