Մամուլ 1 տարի առաջ - 07:05 23-08-2025

Ասում ու չեք անում. Տիգրան Ավինյանի շռայլ ծախսերն ու չկատարված խոստումները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ», – 2025-ի հունիսի 11-ին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ասել է թե՝ Երեւանի քաղաքապետարանի գործերը լավ են, եւ ինչպես ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր ասում Սյունիքում՝ «մեր երկիրը փողի խնդիր չունի»: Սակայն այսքան միլիարդների մեջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ խոստանում էր՝ ինչ ասենք՝ կանի, պարզապես խաբում է քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տիգրան Ավինյանի փաստացի խոստումները, արձանագրեց, որ 2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել էր գնել 45 տրոլեյբուս մայրաքաղաքի համար։ Սակայն հայտարարությունից ամիսներ հետո ասացին, թե տրոլեյբուսների ամբողջ քանակը հնարավոր չի լինի ձեռք բերել. ինչո՞ւ, որովհետեւ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի արդյունքում եղել են թերհավաքագրումներ: Անգամ օրենք փոխեցին, որ տուգանեն բոյկոտող քաղաքացիներին… Կարճ ասած՝ քաղաքային տրանսպորտի բյուջեում փող չկա: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ուսումնասիրելով 2025 թվականի հունվար-մայիս ամիսների տվյալները, տեղեկացավ, որ Երեւանում վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղեւորատոմս: Սա նշանակում է, որ ամսական 1 միլիարդից ավելի գումար է հավաքագրվել քաղաքացիներից՝ 150-ական դրամներով։ Իսկ ի՞նչ արժե 1 տրոլեյբուսը. տարբեր հաշվարկներով՝ 95-96 մլն դրամ: Այսինքն՝ Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. հավաքագրված 6.28 մլրդ դրամով կարելի է գնել 65 տրոլեյբուս՝ 45-ի փոխարեն: Սակայն չի արվում: Փոխարենը շռայլ ծախսեր են արվում Տիգրան Ավինյանի ամբիցիաները բավարարելու համար: Երբ նա 2023 թվականի հոկտեմբերին ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, երեւանցիները 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար վճարեցին, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչու Տիգրան Ավինյանը չի կատարում խոստումը եւ Երեւանի համար չեն գնվել խոստացված 45 տրոլեյբուսները: Քաղաքապետարանից արձագանքել են. «45-ի մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական հարցերը լուծենք, որ կարողանանք 45-ն էլ այս տարի ունենանք»»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել