Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:22 22-08-2025

Փաշինյանի «կախիչ օպերացիա» շոուից հետո պետությունը 120 մլն դոլարի վնաս է կրել. Նարեկ Կարապետյան

«Ես ուզում եմ պատմել, թե ինչ դեր են ունեցել գործող իշխանությունները կառուցվող դպրոցների և ճանապարհների շինարարության հարցում, քանի որ դրանք հիմնական պլյուսներն են, որ մեր հայրենակիցները գնահատում են այս կառավարության աշխատանքի մեջ», -ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Երբ թվում էր, թե ամեն ինչ լավ է գնում, 2024 թվին հայտնվեց երկրի ղեկավարը, և որոշեց այցելել դպրոցներ, և տեղի ունեցավ «կախիչ օպերացիան»։ Նա քաշեց կախիչը՝ կախիչը ընկավ, նայեց դպրոցների աշխատանքները, խիստ նկատողություններ տվեց պատկան մարմիններին, և դրա արդյունքում ունեցանք մի շատ կարևոր փոփոխություն։ Այդ շոուից հետո, մեկ ամսվա ընթացքում, մրցույթների գները մի դպորցի հաշվարկով թանկացան 1 մլն դոլարով։

Յուարաքանչյուր դպրոց, եթե առաջ կառուցվում էր, օրինակ՝ 900 մլն դրամով, սկսվեց կառուցվել նույն նախագծով՝ 1,4 մլրդ դրամով։ Ամեն ք/մ-ի մեջ, եթե առաջ շինարարույթունը և բարեկարգումը արժեր 900 դոլար, դարձավ 1500 դոլար»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ պետությունը 128 դպրոցի կառուցման ընթացքում 120 մլն դոլարի վնաս է կրել։

«Սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվել այդ երկու նախագծերի մեջ, փոխվել է միայն երկրի ղեկավարը։ Նա ասել է՝ եթե որևէ աշխատանք լավ չի արվում, խառնվելու են ուժայինները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին