Ուղիղ եթեր
Մամուլ 9 ամիս առաջ - 08:00 22-08-2025

ԱԺ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա. Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու եւ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։

Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն եւ կամք է դրսեւորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաեւ պատգամավորների պահվածքում եւ դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ քննել պատգամավորների վարքը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլեւ սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեեւ սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները եւ ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։ Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որեւէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ եւ եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։

Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել եւ մասնավորապես՝ որ արտահայտությամբ։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաեւ կատարված «խախտումը»։

Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետեւաբար, հանձնաժողով ձեւավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի