Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:17 21-08-2025

Թող Տեր Աստված զարդարուն պահի Ձեր Հովվապետական գավազանը. «Հայոց տուն»-ը շնորհավորում է Վեհափառին

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը՝ Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ.

«Վեհափառ Տեր,

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:

Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները և անդրադառնալու, որ անցած այս բոլոր տարիների ընթացքում անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին՝ ի գործ դնելով ծառայական Ձեր բոլոր կարողությունները, ջանքերը՝ մեր երկրի ու ժողովրդի հոգևոր-բարոյական վերելքի ու ծաղկումի տեսիլքով:

Իբրև զավակունք՝ մնում ենք Ձերդ Սրբության կենաց համար հարատև աղոթող, որպեսզի խռովահույզ այս ժամանակներում մեր Տեր Հիսուս Քրիստոս ամենայն ժամ Ձեզ նեցուկ ու ապավեն լինի, առավել առատացնի ծառայական Ձեր կորովն ու ավյունը, որ շարունակեք քաջությամբ հովվել, առաջնորդել Ձեր բանավոր հոտը՝ հանուն մեր ազգի բարօրության, հոգևոր-ազգային արժեքների, հայի ինքնության, մշակույթի, գրերի և հավատքի պահպանման և ամրապնդման:

Թող Տեր Աստված զարդարուն պահի Ձեր Հովվապետական գավազանը, զորացնի Ձեր Օծյալ Աջը, որպեսզի դրանցով առաջնորդվենք ու օրհնվենք, մնանք հավատարիմ զավակները անխոնջ Վեհությանդ:

Որդիական խոնարհութեամբ՝ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ եւ Սուրբ Աջոյն:

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը