Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 21-08-2025

Վա՜յ մեզ․ Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար եղավ, ինչ արեց, հիմա էլ անցել ա սոցապին․ հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Մամուլը գրում է, որ Թորոսյանն առաջիկայում կվերադառնա կառավարություն, բայց ոչ իր նախկին պաշտոնին։

Ըստ հրապարակումների՝ Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանն էլ կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արսեն Թորոսյանը կնշանակվի սոցապ նախարար։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Արսեն Թորոսյանից ոչ մի ակնկալիք չունի։

«Վայ մեզ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ նշանակումը ոչ մի դրական արդյունք չի տա։ «Դե իրենց ձեռքն էլի իրենց թալանի բանն ա։ Եթե իրենք իրենց մարդկանց նշանակում են դա ոչ մի դրական բան չի տալիս։ Ես գորշ չեմ ունեցել իր հետ առողջապահության նախարար եղած ժամանակ, ավելի լավ ա ես ինքս ինձ բուժեմ, քան գնամ դրանց մոտ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արսեն Թորոսյանը ոչ մի լավ բան չի անի։ «Ինչ արեց, երբ որ նստած էր նախարար։ Ինչ նախարարություն ունենք, որ մարդ տունը ծախում ա, որ էրեխուն բուժի։ Հիմա ինչ ա անելու, ընդհանրապես զզվում եմ իրանից»,- ասաց նա։

«Ոչ մի ակնկալիք սրանցից չունենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ