«Կառավարությունը մշտապես զբաղվում է անհետ կորածների և գերիների հարցերով, այս ընթացքում հսկայական աշխատանքներ են տարվել, բազմաթիվ գերիներ են վարդարձվել, բազմաթիվ անհետ կորածների հարցերով հստակություն է մտցվել», -այս մասին այսօր՝ կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով արցախցիների այն
հարցին, թե ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո անհետ կորածների և գերիների հարցերով ոչ ոք չի զբաղվում։
Իսկ թե ինչու Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը ներառված չէ «Խաղաղության համաձայնագրում», Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․ «Բոլոր հարցերը հասցեագրված են, լուծման ընթացքի մեջ են։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով մենք վերադարձրել ենք մեր գերիներին, վստահեցնում եմ, որ աշխատանքները տարվում են, և մենք հաջողության կհասնենք նաև մնացած մասերով»։