Արտաքին 1 տարի առաջ - 21:55 19-08-2025

Գազայում պատերազմի ժամանակ հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։

Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։

Նրա խոսքով՝ 2024 թվականին 383 օգնության աշխատող է սպանվել, որոնց գրեթե կեսը՝ Գազայում և իսրայելական վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում։

Ըստ «Հումանիտար աշխատողների անվտանգության տվյալների բազայի», ընթացիկ տարում արդեն 265 աշխատակից է սպանվել, որոնցից 173-ը գտնվել են Գազայում։

Նույն տվյալների համաձայն՝ Սուդանում էլ այս տարի սպանվել է 36 մարդասիրական աշխատող, իսկ Ուկրաինայում՝ երեք։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան