Հայաստանի ու Իրանի նախագահները քննարկել են «Խաղաղության խաչմերուկը»
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը։ Որպես հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից նշվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների աշխատանքը։
Հայաստանի ու Իրանի նախագահները քննարկել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: