«Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ․- այսօր իր գործով դատական նիստի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով դատավորի դիմելաձևին:
«Գիտեմ, որ դատական կարգը, կետը, բայց իմ առաջարկը, հորդորն ու խնդրանքն է՝ ինձ Վազգեն Գալստանյան չդիմել: Հասկանալով հանդերձ, որ դուք կարող եք պատճառաբանել որպես քաղաքացիական դիմում՝ ես իմ անունից չեմ հրաժարվում, բայց ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ 1995 թվից», - ասել է նա:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Հիշեցնենք՝ այս գործով 18 անձ անբաստանյալի կարգավիճակ ունի։