Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 14:15 19-08-2025

Հայաստանի և Իրանի միջև տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի ունեցավ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-ների միջև 2025-2027թթ. քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։

Փաստաթղթեր ստորագրեցին նաև Հայաստանի և Իրանի այլ գերատեսչությունների միջև: