Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:52 18-08-2025

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջիկա 20 տարիների համար իշխանության մնալու «դաբրո» է տրվել. նոր մանրամասներ «միջանցքի» մասին

Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.

6 կմ լայնություն, եկամտի 40 տոկոսն ամերիկացիներին, 30 տոկոսը՝ Հայաստանին ու Ադրբեջանին, հայ-թուրքական հաշտեցում 2026 թվականի ապրիլի 24-ին Թրամփի մեկենասությամբ

Իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի և Թրամփի ճանապարհ անվանակոչված Զանգեզուրի միջանցքի մասին հետաքրքիր մանրամասներ է հաղորդում:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ` միջանցքի լայնությունը լինելու է 6 կիլոմետր, աչքներս լույս, բայց սա դեռ ամբողջը չէ, այն միանալու է Թուրքիայի հարավ-արևելքում «Դավթի միջանցքի» հետ: Աբու-Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում նախատեսվում է վերջնական փաստաթուղթը ստորագրել Ստամբուլում 2026 թվականի ապրիլի 24-ին նախագահ Թրամփի մասնակցությամբ: Կարծում եմ, չափազանց խորհրդանշական ուղերձ է:

Միջանցքը կառավարող ներդրումային միջազգային կոնսորցիումը բաղկացած կլինի 9 մասնակիցներից, ում միջև կբաժանվի եկամուտը: 40 տոկոսն ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանի և Ադրբեջանի:

Հատկանշական է, որ Հայաստանի տարածքով անցնող միջանցքի շահագործումից ստացվող եկամուտների մասին է խոսքը: Մնացած երեսուն տոկոսը վերջնականապես բաշխված չէ, ներկայում այդ խնդրով բանակցությունները շարունակվում են տարածաշրջանային երկրների հետ: Հատկանշական է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջիկա քսան տարիների համար իշխանության մնալու դաբրո է տրվել:

Քազեմին տեսակետ է հայտնում, որ այս նախագծերի արմատները պետք է փնտրել Արցախյան վերջին պատերազմներում, որոնց արդյունքում ինքնահռչակված Արցախի Հանրապետության ոչնչացումով վերացվեց «թուրք-իսրայելական թաքֆիրի» առանցքին խանգարող խոչընդոտը:

Իրանցի փորձագետը կարծիք է հայտնում, որ Արցախյան հիմնախնդրի նման լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունք է, որի հիմքում երկու երկրների անդամակցությունն է ՆԱՏՕ-ին արդեն տեսանելի ապագայում: Արցախյան հարցը ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն թույլ չէր տալիս քննարկել երկու երկրների հնարավոր անդամակցությունը: Հատկանշական է, որ Փաշինյանի հրաժարումը Հայաստանի սուվերեն տարածքի ադրբեջանական օկուպացիայի դեմ բողոքելու միջազգային իրավական գործիքակազմի կիրառումից մեկնաբանվում է հենց այս դիտակետից:

Վերջին օրերին իրանական տեղեկատվական հարթակներում այս թեմայի շուրջ բավականին հետաքրքիր քննարկումներ են, որոնց ընթացքում ավելի ու ավելի վստահ են հնչում տեսակետները, որ Իրանի նախագահ Ռաիսիի առեղծվածային ավիավթարը ամենևին դժբախտ պատահար չէր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող