Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 18:29 15-08-2025

Հայ շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է «7th SKG Open» շախմատի միջազգային մրցաշարը։

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ նշելով, որ մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5 միավոր:

Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: Ալեքսանդր Ավանեսյանը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և ճանաչվել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի Դ խմբում Վիմլա Մահեշվարին վաստակել է 4 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան