Ներքին 1 տարի առաջ - 20:40 14-08-2025

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գրել է․

«Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը, որով Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող երկու հողամասեր՝ 1,72 հա և 1,687 հա մակերեսներով, ամրացվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառ հիմնելու նպատակով։

Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում՝ հակակոռուպցիոն դատարանի վճիռների հիման վրա վերականգնվել է հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրանք կօգտագործվեն Հայաստանի անտառածածկի ավելացման ազգային ծրագրի շրջանակում, որի նպատակն է մինչև 2030 թվականը անտառածածկը հասցնել երկրի տարածքի 12,9%-ը։

Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ և ուղղված է կենսաբազմազանության պահպանմանը, օդի որակի բարելավմանը և կայուն զարգացման նպատակների իրագործմանը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան