Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:29 25-07-2022

Նոր ենք տեղեկացել, արձագանք կտանք. ինչ վիճակ է տիրում Ազատի կիրճին հարող տարածքում

Նարեկ Սաֆարյան անուն ազգանունով օգտատերը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել Ազատի ջրամբարին հարող տարածքի մասին և հրապարակմանը կից գրել. «Իսլանդիայի վիդեոյի մեջ խոսում էի, թե ոնց են իսլանդացիները իրենց գեղեցիկ վայրերի շուրջ դիտակետեր կառուցել, որպեսզի զարգացնեն զբոսաշրջությունը: Այսօր որոշեցինք ճամփորդել Հայաստանի ոչ պակաս գեղեցիկ վայրերից մեկի շուրջ՝ վարելով դեպի Ազատի ջրամբար: Սարսափելի էր տեսնել, որ այս ջրամբարի շուրջը կամաց-կամաց վերածվում է ավտոբուսների գերեզմանոցի»:

Հրապարակման վրա օգտատերը նշել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ զբոսաշրջության կոմիտեին և գրել. «Մի թողեք, որ այս վայրը վերածվի աղբանոցի: Առաջարկում եմ զարգացնել այս տարածքը և օգտագործել զբոսաշրջային պոտենցիալը՝ զբոսաշրջիկների համար տարածքում դիտակետեր և ավտոկայանատեղի կառուցելով: Այս թեմայի շուրջ զրուցելու համար Օragir.news-ը կապ հաստատեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ, որտեղից, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք տեղյակ են՝ ինչ է կատարվում Ազատի ջրամբարին հարող տարածքում, ասեցին. «Հենց նոր այդ թեմայով էինք խոսում մեր վարչության պետի հետ, մենք հենց հիմա գրություններ կպատրաստենք՝ համայնքապետարան և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ուղարկելու համար։

Իսկ մեր այն հարցին, թե կարո՞ղ են ասել, որ հարցը լուծման փուլում է, ասացին. «Ընթացք կտան ահազանգին, կհասկանան, թե ինչ է կատարվում և ավտոբուսները կհանեն այդտեղից»։

Հարցրինք նաև, թե վաղո՞ւց էին այդ ոչ սարքին վիճակում գտնվող մեքենաներն այդտեղ, ասացին. «Ճիշտն ասած՝ մենք նոր տեսանք, որ մեզ նշել էին ֆեյսբուքյան գրառմամբ, մոտ կես ժամ առաջ ու արագ ընթացք տվեցինք։ Ես հենց նոր փոխնախարարի հետ էի խոսում այդ թեմայով, որ իր անունից գրառումներն ուղարկենք, հետագայում մեր պաշտոնական էջում էլ կգրենք այդ մասին, որ ընթացքին տեղեկանաք»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան