Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 14-08-2025

Անորոշ ժամանակներ են․ խաղաղությունը պատրանք ա․ սրանք աչքակապոցի ու նախընտրական ժեստեր են․ հարցում

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի համար հաճելի է, որ նա ապրում է իր խոսքով խաղաղության ժամանակաշրջանում։ «Հաճելի է ապրել խաղաղության ժամանակաշրջանում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դուք այժմ խաղաղության ժամանակաշրջանո՞ւմ եք ապրում»։ Հարցվածների մեծ մասը նշեց, որ ապրում են անորոշ ժամանակաշրջանում, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։ «Ես Երևանում եմ ապրում», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենավատ ժամանակաշրջանն է։ «Ոչ, ինչ խաղաղություն, ամենասարսափելի ժամանակաշրջանում։ Արմեն Փամբուխչյանը սխալվում ա, ամենադժվար, վատ ժամանակն ա հայերի համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` խաղաղությունը պատրանք է։ «Անորոշ ժամանակաշրջանում եմ ես ապրում, էդ խաղաղությունը պատրանք ա, սա աչքակապոցի ա, նախընտրական ժեստեր են դրանք », - ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ