Ներքին 1 տարի առաջ - 08:30 14-08-2025

Սահմանադրական խորհուրդը սկսում Է գործընթացը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես, հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից։ Սրա մասին է վկայում վաշինգտոնյան համաձայնագրի առաջին կետի արձանագրումն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո «մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը եւ վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը եւ ընդգծեցինք մեր երկու երկրների միջեւ խաղաղության պահպանման ու ամրապնդման կարեւորությունը»։ Այս համաձայնությունից հետո պաշտոնական Բաքվից բացահայտեցին, որ տնային առաջադրանք են տվել Փաշինյանին, որ նա Սահմանադրությունը պետք է փոխի, որից հետո միայն պայմանագրի վերջնական տարբերակն իրենք կստորագրեն։ Նշենք, որ տեւական ընդմիջումից հետո սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շաբաթներ առաջ նիստ էր հրավիրել: Մեր տեղեկություններով, այս խորհուրդն առաջիկայում ակտիվ նիստեր է անցկացնելու, որ նոր սահմանադրություն գրեն՝ փորձելով այն ներկայացնել որպես ՀՀ հասարակության կողմից իրենց առաջադրված պահանջ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ