Ներքին 1 տարի առաջ - 08:12 14-08-2025

Սպասում են` մարդիկ սթափվեն. Հրապարակ

Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց` մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, եւ կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։ Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, եւ անիմաստ էր որեւէ քայլ անելը: Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, եւ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, եւ սա հերթական կապիտուլյացիան է։ Բացի այդ, լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Սամվել Կարապետյանի թիմում, կուսակցական գրասենյակներ են վարձակալում, մոբիլիզացնում, ռեսուրսներն են հաշվում, որպեսզի սեպտեմբերից ակտիվանան։ Սրանով պայմանավորված է նաեւ որոշ ընդդիմադիրների պասիվությունը, սպասում են առաջին ջութակին, որ հետո նվագակցեն։ Ի դեպ, երեկ Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձեւով» շարժումը, որը «դառնալու է այն հենքը, որի վրա կձեւավորվի նոր քաղաքական ուժը»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ