Ներքին 1 տարի առաջ - 22:16 13-08-2025

Նոր Նորք-ի ղեկավարը հավակնություններ ունի ստանալու «Փչան Թոդորոս» տիտղոսը, իսկ մանկապարտեզի տարածքում գարշահոտությունը պահպանվում է․ shamshyan.com

Մեկ ամիս առաջ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դեռևս շահագործման չհանձնված մանկապարտեզի տարածքում տիրող հակասանիտարական, գարշահոտ վիճակից։

Գյուրջյան փողոցում գործող այդ մանկապարտեզի բակում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու հասնում մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծննդատուն, Գյուրջյան փողոցին հարակից սննդի և տարբեր տեսակի սպասարկման սրահների մոտով։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն ու «Վեոլիա ջուրը» մասամբ հարցը լուծեցին՝ խոստանալով, որ 10 օր բավական է, որպեսզի տենդերը շահած ընկերությունը սկսի աշխատանքներ իրականացնել։

Այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկ ամիս անց, նշված հատվածում նույն գարշահոտ հակասանիտարական վիճակն է։

Վարչական շրջանի ղեկավարը շաբաթներ առաջ ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաստիացրել էր, թե ինքը հանդիպել է բնակիչներին և խոստացել, որ օրերի հարց է խնդիրը կարգավորելու և գարշահոտ վիճակը վերացնելու գործը։

Սակայն մեկ ամսից ավելի է արդեն, վարչական շրջանի ղեկավարի խոստումները իրականություն չդարձան։

Բնակիչներն էլ այսօր իրենց արդարացի զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, «Վեոլիա ջուր»-ին և Նոր Նորքի թաղապետարանին՝ ասելով․ «Ձեր քայլը նման է ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության այն դրվագին, երբ կատուն շանը ասում էր՝ ուրբաթ օրը համեցեք, տար։ Ու քանի ուրբաթ անցավ։

Թաղապետի խոստումն էլ շուն ու կատվի փափախը դարձավ»։

Մանկապարտեզի մոտ հավաքված բնակիչներն ասում էին՝ «Սկզբից հավատացինք, որ թաղապետը մի բան կանի, բայց էս Մասիվի վրա հեղափոխությունից հետո թաղապետ չի գալիս, ամեն մեկը հայտնվում է ինչ-որ խելակորույս պատմությունների մեջ ու հրաժարական տալիս։

Իսկ ներկայիս թաղապետ Մ․ Սևոյանը հավակնում է ստանալ հայտնի «Պահանաջվում է ստախոս» կատակերգության մեջի գտնվող «փչան Թոդորոսի» տիտղոսին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին