Ներքին 1 տարի առաջ - 13:36 13-08-2025

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։

Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։

Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, կվերլուծվեն, և համապատասխան առաջարկություններ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ ի նպաստ համակարգային խնդիրների լուծման և մարդու իրավունքների երաշխավորման:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ