Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչներ Գեղամ Սարգսյանի և Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարակամ մաքրման հիմնարկի աշխատակից է, ով եղել է իր գործընկերոջ հետ և մաքրման աշխատանքներ է իրականացնելիս եղել:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: