ՌԴ-ն Հայաստանից ձեռքերը լվացել է, Կարապետյանին կփորձեն «թալանչի» ներկայացնել. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունում մշակվում է մանրամասն «պլան»՝ հանրային կարծիքի մեջ Սամվել Կարապետյանին որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի» ներկայացնելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի քաղաքական շրջապատը նույնիսկ մոտավոր թվեր է որոշել՝ ամիսը մոտ 50 մլն դոլարի «վատնումներ» գտնել և հրապարակել՝ նպատակ ունենալով զրկել Կարապետյանին վստահությունից ու միջազգային հարթակներում նրա դիրքերը թուլացնել։ Նրանք մտադիր են «թալանի պլաստիկան» միացնել նաև Կարապետյանի մասով, որը Հայաստանում միայն բարերարություն է արել:
Այս գործընթացի ֆոնին բարերարը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, որ իրեն շուրջ 508 մլն դրամի վնաս են հասցրել Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները:
Ինչ արդյունք կտա Փաշինյանի այս նախաձեռնությունը՝ դեռ վաղ է կանխատեսել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հաճախ է հրապարակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումները, որոնք հաճախ վիրավորական ենթատեքստ են ունենում՝ ուղղված հակաիշխանական հայացքներ ունեցող գործիչների՝ պատգամավորից մինչև նախկին նախագահներ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը։ Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է ենթադրյալ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումները նորմալ է համարել

Հրապարակ օրաթերթը գրում է․ Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունից հետո թեպետ սպասվում էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանք է լինելու, ավելին՝ ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին իրեն «քցելու», նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից «թռնելու» համար, եւ պրոցեսներ են գեներացվելու Փաշինյանի դեմ, սակայն ռուսական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի հետ:

Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։

Անգամ Իրանից են փորձել հստակեցնել ՌԴ-ի դիրքորոշումն ու անելիքները, որ, դրանցով պայմանավորված, իրենք էլ քայլեր ձեռնարկեն, սակայն նույն պատասխանն են ստացել։

Մեր աղբյուրներն ասում են, որ այս վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան:

Եվ ամենակարեւորը` վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաեւ ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են եւ պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

ՌԴ-ում որոշել են ուշի-ուշով հետեւել եւ հասկանալ, թե մինչեւ ուր կհասնեն ՀՀ իշխանությունները՝ ինչպես կարող էին չորս տարի շարունակ իրենց հետ բանակցել, 30 տարի գործընկեր լինել, հետո թռչել ԱՄՆ-ի գիրկը: Երբ կհասկանան, ըստ այդմ էլ իրենց անելիքները կպլանավորեն։

Հրապարակը գրում է․ Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:

Ավելին` Արտաքին հետախուզական ծառայությունը մի տեղեկանք է փոխանցել իշխանություններին, որ Ադրբեջանում քննարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, եւ եթե «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ է ուժ կիրառել` Սյունիքի մարզի առանցքային հատվածները գրավելու համար»:

Սա, ըստ էության, վերջակետ է դրել բոլոր տատանումներին, եւ Փաշինյանն ափալ-թափալ գնացել ու ստորագրել է ամեն ինչ` բացառապես ադրբեջանական պահանջների կոնտեքստում: Իհարկե, ոմանք վստահ են եղել, որ նման տեղեկատվությունը Փաշինյանի ականջներին կաթեցնելն ադրբեջանական խորամանկ քաղաքականության արդյունքն է, բայց վախի աչքերը մեծ են` ողջամիտ տեսակետներն արդեն այս իշխանությունում լսելի չեն:


Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»