Ներքին 11 ամիս առաջ - 22:05 12-08-2025

Գյուղացիների բողոքների արդյունքում Ջրաձորի դպրոցը դեռ չի փակվի

ԿԳՄՍ որոշման համաձայն՝ բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է: Փակվող դպրոցների ցանկում են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել սահմանին ապրող գյուղերի բնակիչների մոտ։

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Հողմիկ և Ջրաձոր, Գետաշեն գյուղերի դպրոցներն այս տարվա սեպտեմբերից պետք է միավորվեին Արեգնադեմ գյուղի դպրոցին։



Կառավարության այս որոշումը գյուղացիները որակեցին որպես սխալ և ոտքի վրա կայացրած որոշում։

Գյուղացիները նշում են, որ դպրոցի փակվելով՝ գյուղի լինել-չլինելու հարց կառաջանա, որովհետև երիտասարդները կմնան և կապրեն այն գյուղում, որտեղ ուսում ստանալու խնդիր չկա։
Հետևաբար սա կբերի նրան, որ գյուղի բնակչությունը կլքի գյուղը։



Ջրաձոր և Հողմիկ գյուղի բնակիչները վերջերս էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպել, ներկայացրել իրենց մտահոգությունները։

Oragir.News-ի լրագրողն այցելել է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղ, զրուցել գյուղացիների հետ։ Գյուղացիների բողոքների արդյունքում Ջրաձորի դպրոցը դեռ չի փակվի, բայց այնպես չէ, որ հարցն օրակարգում չէ, այսպես ասած՝ ներկայումս հարցը սառեցված է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից