Ներքին 1 տարի առաջ - 20:42 12-08-2025

Դատարանը Փաշինյանի պահանջը չի կատարել. «Հրապարակի» ի հաշիվների վրա արգելանք չի կիրառել. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի»: Նա դատարան է դիմել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ հրապարակման դեմ, որով մենք արձագանքել էինք իր եւ իր կնոջ տեւական գրառումներին` սրբազանների կողմից իրենց քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, սրբազաններին մանկապիղծ անվանելու եւ այլնի առնչությամբ: Փորձել էինք համարժեք հարցադրումներով ցույց տալ, որ օդից կախված լուրերով մենք էլ կարող ենք հարցեր ուղղել իրեն, որոնք պատասխան չեն ենթադրում, բայց հասցեատերերին կարող են հունից հանել, վիրավորել:

Այդ հրապարակումից ժամեր չանցած Փաշինյանը սպառնաց, որ «Հրապարակին» դատի է տալու եւ շարունակեց նույն լեքսիկոնով գրառումներ անել Եկեղեցու, սրբազանների ու Վեհափառի հասցեին:

Ի՞նչ է գրել նա իր հայցում: Գրել է, որ իր հասցեին զրպարտչական բնույթի տվյալներ ենք հրապարակել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը` «նրան վերագրելով հակաբարոյական վարքագիծ, որը հասարակության մոտ ձեւավորում է բացասական կարծիք վարչապետի բարոյական որակների մասին»: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ավելի բացասական կարծիք ձեւավորել, քան ձեւավորված է մեզանում եւ այդ կարծիքը պայմանավորված կարող է լինել նրանով, թե նա իր կնոջը դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի, թե այս իշխանության մեջ ով ում է դավաճանում, որովհետեւ, որքան հասկանում ենք, անհնարին է նման քանակի ամուսնական դավաճանություններ ֆիքսելն ու դրանց վրա կենտրոնանալը: Իրենցից մարդիկ այլ բան են ակնկալում` որ ոչ թե ամուսիններին չդավաճանեն, այլ հայրենիքին, սկզբունքներին ու այն ծրագրերին, որով եկել են իշխանության եւ քվե ստացել: Եւ այդ հրապարակումն էլ արվել է միայն մի պատճառով, որ ինքը` Փաշինյանը մտել էր սրբազանների անկողինները եւ այնտեղից դուրս չէր գալիս: Մենք ընդամենը իրեն պատասխանել ենք իր ոճով:

Ի՞նչ է պահանջել դատարանից հայցվոր Փաշինյանը. որպես բարոյական վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ գումար, որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում` 240 հազար դրամ: Բացի այդ` պահանջել է դատավարությունը սկսելուց առաջ զննության ենթարկել հոդվածը, քանի որ այն «կարող է անդառնալիորեն կորել կամ` խմբագրվել»: Ի գիտություն հայցվորի` այդ հրապարակումն Արցախը չէ, որ «անդառնալիորեն կորցնես», անունն էլ ջնջես համացանցից: «Հրապարակից» առհասարակ ոչ մի նյութ չի հեռացվում, մենք մեր ոչ մի խոսքից չենք հրաժարվում:

Հայցվորը նաեւ դատարանից պահանջել է որպես հայցի ապահովման միջոց 1 միլիոն դրամի արգելանք դնել մեր դրամական միջոցների վրա, քանի որ «պատասխանողը կարող է դրամական միջոցները թաքցնել» եւ դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ: Պարզ է, որ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը, ամեն ինչ անել, որ դժվարացնի մեր աշխատանքը, բայց ուզում ենք հիասթափեցնել` 1 միլիոն դրամի հայցապահանջով մեզ չես կանգնեցնի, մանավանդ արդեն տասնյակ ընթերցողներ իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունն են հայտնել մեզ` եթե հանկարծ Փաշինյանի կամակատար դատարանում պարտվենք եւ մեր նկատմամբ նման ֆինանսական պարտավորություն սահմանվի: Բայց դատարանը, հավանաբար, գիտակցել է այս պահանջի աբսուրդայնությունը եւ մերժել է «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը: Իսկ դուք զարմանում եք, որ նման մանրախնդիր ու վրիժառու մարդն իրեն քննադատողներին է բանտ ուղարկում, նախկին նախագահներին է դատում ու հետապնդում...»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ