Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:02 12-08-2025

Թղթային ուղետոմսերի փոխարեն հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր

Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ օգոստոսի 1-ից թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։ Փոխարենը Telcell Terminal-ով հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր և դրանք օգտագործել Telcell Wallet հավելվածում ՝ նույնիսկ չնույնականանալու պարագայում։

Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային QR ուղետոմս Telcell Terminal-ով․

Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմեք «Ուղետոմս»,
ընտրեք «QR դրամապանակին»,
մուտքագրեք այն հեռախոսահամարը, ում դրամապանակին ուզում եք ուղարկել տոմսերը և սեղմեք «Առաջ»,
ընտրեք ուղետոմսերի քանակը և սեղմեք «Առաջ»,
ընտրեք վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրեք գումարը կամ մոտեցրեք քարտը POS տերմինալին և կատարեք վճարումը,
QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել եք։

QR ուղետոմսը Telcell Wallet-ում կարող եք գտնել՝ գլխավոր էջից անցնելով «Տոմսեր» բաժին:

Հիշեցնենք, որ այս եղանակով գնված QR ուղետոմսերը կարելի է օգտագործել նույնիսկ առանց հավելվածում նույնականանալու, ինչը շատ հարմար է դպրոցականների համար։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ