Ներքին 1 տարի առաջ - 17:48 11-08-2025

Փոշու ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոնում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մասին (օգոստոսի 1-օգոստոսի 10-ը)։

Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ.

Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ:
Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ:
Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ:
Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ:
Օգոստոսի 1-ին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ.

Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 1-ին, 2-ին, 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ:
Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 3-ին ՝ 1.02 անգամ:
Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ:
Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ը, 10-ին՝ 1.03-1.3 անգամ:
Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)՝ օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։

Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ-ի 1-ին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:

Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։

Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ