Ներքին 1 տարի առաջ - 15:30 11-08-2025

Հնդկաստանի դեսպանն Իջևանում է. ցուցարար հնդիկների բարձրացրած հարցերն են քննարկվում. Sputnik Արմենիա

Իջևանի «Իջ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրենն ու դեսպանն այս պահին քննարկում են խնդիրը։

ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ժամանել է Իջևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Իջևանի «Իջ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը։

Նշենք, որ հնդիկները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։

Ավելի ուշ ընկերության տնօրենը Sputnik Արմենիային հայտնել է, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։

«Այս պահին Հնդկաստանի դեսպանն այստեղ է, փորձում ենք լեզու գտնել»,– ասել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ