Ներքին 1 տարի առաջ - 13:09 11-08-2025

Նախկին Գլխավոր դատախազի կնոջը մեղադրանք է առաջադրվել

Մեզ հայտնի դարձավ, որ Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա օժանդակել է ամուսնու՝ պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Սուրիկի Կոստանյանի կողմից հանցավոր ճանապարհով ՝ 2006-2016 թ-ի ընթացքում կատարված հանցագործությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելուն, գրել է «Ժողովուրդը»։

Այսպիսով, Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանը, ամուսնու ներկայացրած անձանց լիազորագրեր տրամադրելով, Գևորգ Սուրիկի Կոստանյանի համար իր անունից անշարժ գույքերի ձեռքբերման պայմանագրեր կնքելու հնարավորությունն ընձեռելով, ամուսնուն պատկանող հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներն իր բանկային հաշիվների օգնությամբ շրջանառելով և անշարժ գույքերի գնման նպատակով փոխանցումներ կատարելով, արդյունքում՝ նաև իր անվամբ անշարժ գույքեր գրանցելով՝ միջոցներ տրամադրելու և հնարավոր խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Կոստանյանի կողմից մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 360.554.630 ՀՀ դրամին համարժեք 400.000 եվրո և 16.175.500 ՌԴ ոուբլի հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներն օրինականացնելուն:

Այսինքն, Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանին մեղսագրվում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին/ նախատեսված արարք: ընկերության օրինական շահերին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել