Ներքին 1 տարի առաջ - 13:02 11-08-2025

2025թ. հուլիսին ՀՀ է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից

2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.

մայիսին՝ 181,436,

հունիսին՝ 215,253

հուլիսին՝ 263,592

Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկներ»,-գրել է Պապոյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ