Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:15 10-08-2025

Թրամփը Սպիտակ տանը խոսել է Բաքվում պահվող 23 հայ գերիների մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցից։

Զրույցից պարզ է դառնում, որ նրանք խոսում են Բաքվում պահվող հայ գերիների մասին։

«Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան (Ալիևին – խմբ․), որ դա անի։ Դա կարևոր է, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը։

«Հիմա ի՞նչ է ստացվում, որ Թրամփն Ալիևին ասել է, ու վերջինս հրաժարվո՞ւմ է դա անել…»,- գրել է ադրբեջանագետը։

Ձեզ գուցե հետաքրքրի