Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:47 16-12-2021

ՀՀ ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ից։ Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև ծրագրերի արդյունավետությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում և այլն:

Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։

Արման Թաթոյանը շեշտել է նաև ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում մեր գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետևանքով։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում