ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Զատուլինը չափից շատ է կարծես մտահոգված Հայաստանի շահերով` թե բա այն ինչ ստորագրվելու է հակասում է հայերի շահերին, գուցե այս իրավիճակում գնահատման չափորոշիչը կարող է լինել` որքան ռուսական վայնասունը բարձր է, այնքան գուցե սպասվող համաձայնությունը մեր շահերից բխող, իհարկե սա վերլուծության համար բավարար ելակետային հիմք չէ։
Երեկվանից առկա տեղեկություններով մի քանի դատողություններ, այնուամենայնիվ, կարող ենք անել` մինչեւ որ կեսգիշերին կկայանա եռակողմ հանդիպումը եւ գուցե պարզ կդառնան որոշ մանրամասներ.
* Ադրբեջանի պատկերացրած եւ պահանջած միջանցքը կասեցված է, չնայած շեշտվում է անխոչընդոտ ճանապարհ, բայց որը լինելու է Հայաստանի վերահսկողության, իրավազորության ներքո, իհարկե այստեղ շատ կարեւոր են մանրամասներն ու անցման հիմնական դրույթները։
* Փոխադարձության հարցն ամենակարեւորն է եւ կարծես մի քանի արտահոսքերից հնարավոր է ենթադրել, որ դա եւս կարգավորվելու է, իհարկե, անգամ եէե ճանապարհները բացվեն, Ալիեւին վստահել հնարավոր չէ, հատկապես այստեղ նաեւ խնդիրը հումանիտար հարցերի չլուծված լինելն է` որեւէ մեկը Ադրբեջան մուտք չի գործի, երբ այդ հանցավոր ռեժիմը դեռեւս գերիներ է պահում ու շինծու դատում, այս փաստարկը, հուսամ, որպես հիմնարար խնդիր քննարկվել է բանակցությունների ընթացքում։
* «Թրամփի ուղու» նույնականացումը նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի անհեթեթ է, նույնիսկ եզր չկա համեմատության, քանի որ այս դեպքում կարծես բավական լուրջ ներդրումների, տնտեսական շահերի մասին է խոսքը գնում, իսկ նոյեմբերի 9-ով ընդամենը ռուսական զորքի հերթական նոմինալ ներկայության, որպես անվտանգության երաշխավոր, իսկ այդ երաշխավորությունը կամ դրա բացակայությունը տեսել ենք Լաչինի միջանցքում եւ, ընդհանրապես Արցախում։
Ընդորում Թրամփի ուղու տրամաբանությունը կարծես ավելի մոտ է հենց Խաղաղության խաչմերուկին, ենթադրում է նաեւ գազամուղների, նավթամուղների, էլեկտրահացորդման գծերի, մալուխների եւ այլն անցումը, որը ոչ միայն բավական լուրջ եկամտի աղբյուր է, այլ նաեւ անվտանգության երաշիք։
* Վաղուց էի պարբերաբար շեշտում, որ Ալիեւի վրա ճնշման հիմնական գործիք ունի ԱՄՆ, քանի որ ԵՄ-ն որոշակի կախվածություն ունի, իսկ Ռուսաստանի համար կոնֆլիկտն ինքնին լավագույն դաշնակիցն է, այնպես որ հենց միայն ԱՄՆ երաշխավորությամբ է, որ հնարավոր է զսպել Ալիեւի ահագնացող ախորժակը։
Իսկ Թրամփի համար էլ սա իրականում, ինչպես ամերիկացիք են ասում` Low hanging fruit, հասած ու հասանելի միրգ է, որ կարելի է արագ քաղել ու ստանալ բաղձալի Նոբելյան մրցանակը (էս մասով դեռ հունվարին էի գրել)։
Մի խոսքով, այս երկու օրերի ապոկալիպտիկ վերլուծությունների վակխանալիան հիմնականում անհիմն է, չնայած մտահոգություններ, անորոշություններն ու տեղեկատվական վակուում առաջացած կեղծ լուրերի պակաս չկա, բայց համբերենք եւս մի քանի ժամ»։