Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:53 09-01-2024

Եթե ուզում եք կոպիան, մոտեցեք բաժին. պարեկը՝ քաղաքացու պահանջած փաստաթղթի մասին

Այսօր փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ակնհայտորեն երևում է պարեկների իրավագիտակցության ցածր մակարդակը, ինչն էլ արտահայտված է փաստաթղթեր ներկայացնելու պահանջի ժամանակ ցուցաբերված խուսափողական վարքով, որոշումը արձանագրությունից չտարբերելու, ինչպես նաև՝ Օրենսդրությունում գոյություն չունեցող նորմերի մասին հայտնելու հիմքով:

Երիցյանը տեսանյութին կից գրել է․ «Կրկին նրանք․

1․ Առանձին պահանջարկ ունեցող պետհամարանիշով դիմացից ընթացող մեքենայի արագությունը գերազանցում էր անգամ 100 կմ/ժ-ը, սակայն անհասկանալի պատճառներով պարեկային ծառայողը որոշեց կանգնեցնել իմ կողմից վարվող ավտոմեքենան։ Երբ տարբերակված կամ խտրական մոտեցումը բացառելու նպատակով պարեկային ծառայողից պահանջեցի ցույց տալ նաև դիմացի մեքենայի արագությունը, պարեկային ծառայողը հրաժարվեց՝ պարզաբանելով, որ նշվածը գաղտնի է ինձ համար։

2․ Արագաչափը նույնականացնող և համապատասխան ստուգում ստացած լինելու վերաբերյալ փաստաթուղթը պարեկային ծառայողը մոտ 1 ժամ փնտրելուց հետո, այդպես էլ չգտավ, իսկ վերջում էլ հրաժարվեց այն հրապարակավ ցուցադրել՝ պատճառաբանելով, որ փաստաթուղթը գաղտնի է։

3․ Այնուհետև պարեկային ծառայողը նշեց, որ ՎԻՎ օրենսգրքի չհիշվող հոդվածի ուժով նրանք կարող են 3 ժամ շարունակ վարչարարություն իրականացնել՝ այդ ընթացքում սահմանափակելով իմ ազատության իրավունքը։

4․ Թե ինչով է տարբերվում իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական տուգանքի ենթարկելու մասին որոշումից` պարեկային ծառայողը պարզաբանել չկարողացավ։

5․ Դեռևս արձանագրությունը չկազմած և դրա բովանդակությանն ինձ չծանոթացրած՝ պարեկային ծառայողն առաջարկում է ինձ բացատրություն տալ արձանագրության կապակցությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:52 Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
16:12 Հեռացեք ձեր Ռուսաստանը. Հայաստանում ապրող ռուս բլոգերն արձագանքել է իրեն ուղղված հեյթին
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը