Ներքին 1 տարի առաջ - 12:06 07-08-2025

ՀՀ Կառավարությունը մշտապես աջակցել է «Տաշիր» ընկերությունների խմբին, որպեսզի հարմարավետ զգան իրենց. Պապոյան

Օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը խոստանում էր Վանաձորում մեծ գործարան կառուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իօր էջում ֆրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մինչև այդ մեծ գործարանի կառուցումը հուսով եմ Կարապետյանները վերջապես կավարտեն մի փոքր գործարանի կառուցում, որը տարիներով ձգձգվում է, խոսքը մետաղաձուլարանի մասին է։

Ինչու՞ եմ սա կարևորում, որովհետև ի տարբերություն «գործարան կառուցել ու աշխատեցնել իմացող» Կարապետյանների, որոնք այդպես էլ չեն կարողանում ավարտին հասցնել մետաղաձուլարանի աշխատանքները, մյուս գործարանները՝ Միկ Մետալ, Քարակերտի մետաղաձուլարան և Ջի Թի Բի սթիլ մետաղաձուլարան, ոչ միայն ավարտել են, այլև արտադրանք են թողարկում, արտադրանքը շուկայահանել են, մոտ 1,000 աշխատատեղեր են ստեղծել ու հարկեր են վճարում։


Ընդ որում, Կառավարությունը մեծ ջանքեր ու հարկային արտոնություններ է տվել այս գործարանին, բայց միևնույն է «գործարան կառուցող» Նարեկ Կարապետյանը չի կարողանում այս գործարանի աշխատանքները վերջնական ավարտել։

Ի դեպ, ՀՀ Կառավարությունը մշտապես աջակցել է «Տաշիր» ընկերությունների խմբին, որպեսզի առավելագույն հարմարավետ զգան իրենց մեր երկրում ու ներդրումներ անեն, օրինակ միայն 2024թ. էլցանցերի տրանսֆորմատորների արտադրության համար տվել ենք 590 մլն դրամ աջակցություն, իսկ էլեկտրական հաշվիչների արկղերի արտադրության համար՝ 210 մլն դրամ աջակցություն։ Ընդհանուր միայն այս 2-ին 2024-ին՝ 800 մլն դրամ։

Մալուխների արտադրության համար արդեն 5 տարի է տալիս ենք 30% շահութահարկի զեղչ։

Վերոնշված մետաղաձուլարանը, որն այդպես էլ չի շահագործվում, ևս արտոնություն է ստացել Կառավարությունից 2024թ.-ին, մասնավորապես գործում է ազատ տնտեսական գոտում և ըստ էության հարկ չի վճարում։

«Տաշիրի» մեկ այլ ընկերություն աշխատում է 2% շահութահարկով, իսկ Հրազդան քաղաքում գործող ԱՏԳ-ն, որը որոշվել է Կառավարության կողմից, նույնպես այս խումբն է կառավարում։

Ու սա դեռ «Տաշիրին» տրված աջակցությունների մի մասն է։ Եվ առհասարակ, ես չգիտեմ «Տաշիրի» մեկ նախաձեռնություն, բացի պիցերիաներից, որը տեղի է ունեցել առանց Կառավարության շատ մեծ աջակցության։

Ու այսքանից հետո թե ինչու՞ են բողոքում Կարապետյանները և ինչու՞ են մոռացել այս աջակցությունները թողնում եմ ձեր դատին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի