Ներքին 1 տարի առաջ - 09:16 07-08-2025

Տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք. մանրամասներ՝ Ներքին Չարբախի հրդեհից

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել օգոստոսի 6-ին Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհի դեպքից:

Պարզվել է, որ տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը և նախամուտքը՝ գույքով և տեխնիկայով, ջերմահարվել՝ երկու սենյակ (մոտ 60 քմ)։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին