Մամուլ 11 ամիս առաջ - 07:30 07-08-2025

«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է իր սկանդալային հայտարարությամբ, որն արել էր դեռևս 2019 թվականին, երբ Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում: Վերջինս, չգիտես ինչու, մտադիր էր Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով: «Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- ասել էր Սարգսյանը, որի հայտարարությունը այդպես էլ մնաց որպես օդում կախված ծրագիր»։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է