Ներքին 1 տարի առաջ - 23:00 06-08-2025

Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։

«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց»,- պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ-ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ